Կարևոր իրադարձություններ

Yerevan.Today-ի խմբագիրը՝ Քննչական կոմիտեի կողմից առգրավված գույքի անհապաղ վերադարձման մասին

25 Սեպտեմբեր, 2018 19:02
Հեղինակ՝ Սևակ Հակոբյան
Yerevan.Today-ի խմբագիրը՝ Քննչական կոմիտեի կողմից առգրավված գույքի անհապաղ  վերադարձման մասին

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով լրատվամիջոցում օրեր առաջ իրականացված խուզարկությանը, և նշել է, որ ՔԿ-ն պարտավոր է կարճել գործը:

Գրառման մեջ ասված է հետևյալը՝ 

«Այսօր հրապարակեցինք արդեն երկրորդ նյութը, որից պարզ է դառնում, որ Yerevan.today-ում կատարված խուզարկության հիմք դարձած խնդիրը կապված է Google որոնողական համակարգի հետ:

Մենք համացանցում փոքրիկ ուսումնասիրություն կատարելով՝ բացահայտեցինք, թե ինչպես դեռ երկու տարի առաջ Google-ին ահազանգել են նյութերի ժամկետների ցուցադրման խախտումների խնդրի մասին, որը դեռ չի լուծվել: Ակնհայտ է՝ որոնողական համակարգն ունի խնդիրներ, որը հայտնի է ու պատահում է՝ այսօր դրված նյութը ցույց է տալիս մի քանի օր առաջվա օրացույցի համապատասխան:

Չնայած մեր և փորձագետների պնդումներին, որ Google որոնողական համակարգն ունի խնդիրներ նյութերի ժամերը և օրը ֆիքսելու վերաբերյալ, այնուամենայնիվ, ՀՀ Քննչական Կոմիտե-ի, ոստիկանության 6-րդ վարչության ներկայացուցիչները, սեպտեմբերի 17-ին առգրավեցին Yerevan.Today-ի համակարգիչներից մեկն ու կոշտ սկավառակները՝ հավելյալ ստուգելու համար: Փաստենք, որ տեղում նրանք արձանագրեցին տխրահռչակ գաղտնալսման նյութը մեր կայքում սեպտեմբերի 11-ից շուտ դրված լինելու անհնարինության փաստը: Այնուամենայնիվ, չնայած սրան, առգրավեցին մեզ համար չափազանց կարևոր, յուրաքանչյուր պահի մեզ անհրաժեշտ տեխնիկան և նյութերը՝ որոնք ցանկության դեպքում կարելի էր ստուգել և վերադարձնել սեղմ ժամկետում, առանց ավելորդ ձգձելու:

Մեր երկու հրապարակումները՝ «Քննչական մարմինների օպերատիվ աղբյուրների համար» խորագրով, մեր գործընկերներն արտատպեցին և վստահաբար՝ հասել է քննչական մարմինների լսելիքին:

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը: Մանավանդ որ Քննչական կոմիտեն պնդում է, թե մեր աշխատանքը խոչընդոտելու մտադրություն չունի և խմբագրության խուզարկությունը կապ չունի լրատվական գործունեության հետ (ինչին չէինք հավատում թե այն ժամանակ, թե հիմա, սակայն հուսով ենք որ սխալվում ենք)»:

 Քննչական կոմիտեի կողմից առգրավված գույքի անհապաղ  վերադարձման մասին

 

Լրահոս

Դիտել ավելին