Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Դեռ շուտ է խոսել գների նվազեցման մասին. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

25 Սեպտեմբեր, 2018 18:51
Դեռ շուտ է խոսել գների նվազեցման մասին. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսամիացման ընթացքում  ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն ասաց, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման մասին խոսելը դեռ շուտ է, սակայն հարցը ներառված է երկկողմ հարաբերությունների օրակարգում:

Ըստ նրա գազի ու էներգետիկայի խնդիրը հայ-ռուսական օրակարգի հիմնական հարցերից մեկն է.«Գազի հետ կապված հարցերը մշտապես մեր երկկողմ քննարկման տիրույթում են։ Այսօր դեռ շուտ է խոսել գների նվազեցման մասին։ Եթե լինեն փոփոխություններ, մեր հասարակությունն, իհարկե, կիմանա այդ մասին»,- ասաց նա:

Տեսամիացման ժամանակ մինսկցի լրագրողները Գասպարյանից հետաքրքրվեցին` արդյոք Հայաստանի Հանրապետությունը քայլեր կձեռնարկի՞, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանն նվազեցնի օտարերկրյա փոխադրողների համար սահմանված սակագները:

«Զվարթնոց» օդանավակայանը մասնավոր է, բայց մենք քննարկում ենք գնային քաղաքականության հարցը Քաղավիացիայի պետական կոմիտեի հետ ու փորձում լուծել այն:Հուսով եմ, կարճ ժամանակում կկարողանանք այդ խնդիրը լուծել, որովհետև նաև հետաքրքրված ենք Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ, որի շահերը համընկնում են գների իջեցման հետ»,- նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը:

Բելառուս լրագրողները հարցրեցին նաև , թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է իրենց աջակցել Մեղրիի տարածքով Իրանի հետ համագործակցության հարցում:

«Եթե մեր բելառուս գործընկերները ցանկանում են առևտրաշրջանառություն սկսել Իրանի հետ, մենք պատրաստ ենք եռակողմ քննարկել այդ հարցերը: Իրանը մեր հարևանն է, որի հետ ընկերական հարաբերություններ ունենք, և այդ հարցում խնդիր չենք տեսնում»,- ասաց Գասպարյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին