Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շնորհավորում են երևանցիներին

25 Սեպտեմբեր, 2018 18:15
«Իմ քայլը» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շնորհավորում են երևանցիներին

Քիչ առաջ «Իմ քայլը» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի  ֆեյսբուքյան  էջում հանդես են եկել շնորհավորանքով, որում ասվում է.

«Հարգելի երևանցիներ, «Իմ քայլը» դաշինքը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շնորհավորում են ձեզ երկար դադարից հետո առաջին արդար ընտրությունների անցկացման կապակցությամբ եւ շնորհակալություն են հայտնում դրա թափանցիկության եւ օրինականության երաշխավորը լինելու համար։

Շնորհակալ ենք Սեպտեմբերի 23-ին կայացած Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններում մեր հանդեպ ցուցաբերած վստահության եւ մեզ սատարելու համար։ «Իմ քայլը» դաշինքը, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը եւ ավագանու անդամները հայտնում են իրենց երախտագիտությունը եւ վստահեցնում, որ իրենց աշխատանքով կարդարացնեն ձեր վստահության յուրաքանչյուր քվեն։

Հարգանքներով՝ «Իմ քայլը» դաշինք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին