Կարևոր իրադարձություններ

Տպավորություն էր, որ ոչ թե քաղաքապետ ենք ընտրում , այլ Երևանի հավաքարար․ քաղաքագետ

25 Սեպտեմբեր, 2018 17:37
Տպավորություն էր, որ ոչ թե քաղաքապետ ենք ընտրում , այլ Երևանի հավաքարար․ քաղաքագետ

«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում 11 ուժերը լիովին ձախողվեցին»։ Տեսակետը վերլուծաբան Արմեն Բադալյանինն է։ Ըստ նրա, մի քանի անհայտ ուժերի  համար դա  չհաջողված բենեֆիս էր, մյուսների համար խորհրդարանական ընտրություններից առաջ իրենց մասին հիշեցնելու անհաջող փորձ, իսկ օրինակ «Լույս» դաշինքի և ՀՅԴ –ի համար ամեն կերպ Երևանի ավագանիում մանդատ ունենալու ցանկություն։ Քաղաքագետը ընդգծում է, որ ԲՀԿ –ի դեպքում պարտությունը ջախջախիչ էր, ոչ միայն քաղաքական ուժի այլև հենց Նաիրա Զոհրաբյան քաղաքական գործչի համար։ Իսկ նրանց տրված ձայների մի մասն էլ «Իմ քայլը» դաշինքին մերժող ընտրողների հաշվին է գոյացել։

Երևանի ավագանու ընտրություններում նման պատկեր ունենալը, Բադալյանը պայմանավորում է նրանով, որ նախընտրական գործընթացով զբաղվել են քարոզարշավի հետ ոչ մի կապ չունեցող, դրա նրբություններին չտիրապետող մարդիկ։ Հեղափոխության ու նոր կյանքի գաղափարին հակադրելով աղբահանության կամ լիֆտերի խնդիրը։

«Տպավորություն էր, որ ոչ թե քաղաքապետ ենք ընտրում , այլ Երևանի հավաքարար» ,- ասաց Արմեն Բադալյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին