Կարևոր իրադարձություններ

Պաշտոնից հեռանալուց հետո ուսուցիչ եմ աշխատելու. Արայիկ Հարությունյան

25 Սեպտեմբեր, 2018 16:53
Պաշտոնից հեռանալուց հետո ուսուցիչ եմ աշխատելու. Արայիկ Հարությունյան

Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է մամուլում տարածված այն  լուրերին, ըստ որի ինքը կարճ ժամանակ անց հեռանալու է նախարարի պաշտոնից եւ դառնա ԵՊՀ ռեկտոր:

«Պետական բարձրաստիճան պաշտոնից հեռանալուց հետո գնալու եմ դպրոց ուսուցիչ աշխատելու»,- նշել է նա:

Անդրադառնալով դիմորդների քանակի կտրուկ նվազման և դրանից բխող  բուհերի ֆինանսական դժվարությունների խնդրին, նա նշել է, որ դիմորդների պակասը պայմանավորված է 12-ամյա կրթության անցնելու հետ:

«Հաջորդ տարի նրանց թիվը 2,5 անգամ ավելանալու է, դրան հաջոդրող տարում էլ ավելի է ավելանալու, բայց կարծում եմ՝ առաջիկա 4-5 տարիներին  այս տարվա ընդունելության հետ կապված խնդիրներ ունենալու են բուհերը: Նաեւ բուհերում գույքագրումից հետո ԿԳՆ-ն կարող է ասել, թե ինչ նոր փոփոխություններ կլինեն աջակցության ու ֆինանսավորման առումով»:

 

Լրահոս

Դիտել ավելին