Այսօր ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ Թեւան Պողոսյանը հայտնել է , որ ինքը ողջունելի է համարում այն, որ մենք առնվազն քվեարկել երեւույթը սովորեցինք եւ այժմ կարող ենք վստահ լինել, որ գրանցված քվեներն իրական քվեներ են։
Նա հուսով է, որ «Իմ քայլը» դաշինքը հաշվի կառնի իր օգտին ստացած մեծ թվով քվեները, դասեր կքաղի նախկինում նմանատիպ իրավիճակներից սխալներ թույլ չտալու համար, ինչպես նաեւ կապացուցի, որ նոր Հայաստանում սերն ու հանդուրժողականությունը կարեւոր արժեքներ են, ընտրություններին մասնակցած մյուս ուժերի լավ գաղափարները հաշվի կառնվի՝ ապացուցելով, որ Երեւանը բոլորինն է:
«Կարծում եմ՝ Հայկը կկարողանա ճիշտ ուղիներ գտնել, իսկ մեր պարտականությունն է՝ իրեն ու թիմին հայտնենք փոքր խնդիրների մասին»,–ասել է Պողոսյանը:
Նա բնական է համարում , որ քվեների այդքան մեծ թիվը վտանգ է պարունակում:
« 1991թվականը հիշենք եւ նայենք, թե դրանից հետո Հայաստանն ինչպես է զարգացել, ունենք օրինակը՝ ինչից դասեր քաղել: Հարց է առաջանում՝ դասեր քաղե՞լ ենք, թե՞ ոչ: Խելոքն ուրիշների սխալների վրա է սովորում, ոչ խելոքը՝ սեփական։ Մաղթում եմ՝ խելոք լինենք»։