Կարևոր իրադարձություններ

Այս պահին Հանրապետականը ավելի լավ է դիրքավորված, քան ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Լույս» դաշինքը․ քաղաքագետ

25 Սեպտեմբեր, 2018 15:25
Այս պահին Հանրապետականը ավելի լավ է դիրքավորված, քան ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Լույս» դաշինքը․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ , ՀՅԴ  և «Լույս » դաշինքի ձախողումը պայմանավորում է սխալ կազմակերպած քարոզարշավով ,քարոզարշավի ընթացքում նրանց արած ամեն մի հայտարարությամբ, ուղերձներով, որոնք բացասական ազդեցություն ունեցան հենց իրենց համար։ Սաֆարյանի կարծիքով, այս ուժերի ամենամեծ խնդիրը ժամանակի մեջ չադապտացվելն է ու նրանց ունեցած սխալ համոզմունքը, թե հեղափոխական էյֆորիան մարել է։

Սաֆարյանը համոզված է, որ նոր իրողությունում բոլոր կուսակցությունները իրենց տեղն ու դերը վերասահմանելու, իրենց մեխանիզմները վերանայելու խնդիր ունեն, այլապես նույն արդյունքը սպասվում է խորհրդարանական արտահերթ ընտրություններում։

«Այս պահին Հանրապետականը ավելի լավա է դիրքավորված, քան ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Լույս» դաշինքը»- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին