Կարևոր իրադարձություններ

Աշխատակիցն իր օգտագործման համար էր բալոն բերել արտադրամաս. ԲԿ տեխնիկայի անվտանգության պատասխանատու

25 Սեպտեմբեր, 2018 15:13
Աշխատակիցն իր օգտագործման համար էր բալոն բերել արտադրամաս. ԲԿ տեխնիկայի անվտանգության պատասխանատու

Կան վարկածներ, որ Կենտրոնում պայթյունի պատճառը տեխնիկայի անվտանգության կանոնների ոչ ճիշտ կատարումն է եղել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը:    

«Օպերատորը չի կարդացել՝ ինչ է գրված բալոնի վրա, որպեսզի նոր կատարի իր գործողությունը»,-ասաց նա և նշեց, որ աշխատակիցը նոր չէր:

Վաչե Գյոզալյանը ևս հաստատեց, որ բալոնը ԲԿ-ին չի պատկանել: «Մենք չունենք նմանատիպ բալոն, բալոնները նախատեսված են 150 մթնոլորտային ճնշման համար, այդ բալոնը եղել է 45»,-ասաց նա:  

Հարցին, թե ինչպես է այդ դեպքում տվյալ բալոնը հայտնվել թթվածնային կայանում, Գյոզալյանը նշեց, որ հենց դա էլ փորձում են հասկանալ: «Հարցն այդ է և, մեզ համար էլ հանելուկ է, ըստ երևույթին, օպերատորն ինքն է բերել բալոնը, իր համար լիցքավորեր, տաներ»,-ասաց նա:

 Նա ևս նշեց, որ պայթյունից զոհված աշխատակցի հերթափոխը չի եղել:


Վաչե Գյոզալյանը նշեց, որ օպերատորն  անձնական օգտագործման համար բերել է բալոնը  արտադրամասում լիցքավորելու, իր գործողությունները կատարելու համար տունն է պետք եղել, թե մեկ այլ աշխատանքի վայրում, ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատուն չկսրողացավ ասել: 

Դիտարկմանը, թե այդքան հեշտությամբ կարո՞ղ է անձնական նպատակներով օգտվել թթվածնից, Վաչե Գյոզալյանը նշեց, որ չէր կարող. «Աշխատակից էր, դրա համար իրան թույլատրվում է»:

Հարցին, թե ըստ նրա՝ այդուհանդերձ եղե՞լ է թերացում, և կայանը խնդիր ունի արդյո՞ք, ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատուն նշեց, որ սա առաջին դեպքն է: «Մեր թթվածնի կայանի մասին տեղեկություններ կհայտնի ԱԻՆ-ը, որ լավագույնն է համարվում, տարին մեկ անգամ փորձաքննության է ենթարկվում, մեկ ամիս առաջ է անցել, ոչ մի խնդիր չենք ունեցել: Ներկա պահին էլ թթվածնի կայանը աշխատում է, այսինքն՝ եթե խնդիրը լիներ կայանի մեջ, չէր աշխատի, դա նշանակու

 

Լրահոս

Դիտել ավելին