Կարևոր իրադարձություններ

Որևէ մեկը չի կարող թվարկել ՔՊ -ից ավագանի դարձած հինգ մարդու անուն․ քաղաքագետ

25 Սեպտեմբեր, 2018 14:20
Որևէ մեկը չի կարող թվարկել ՔՊ -ից ավագանի դարձած հինգ մարդու անուն․ քաղաքագետ

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները և դրանում « Իմ քայլը» դաշինքի  տարած ջախջախիչ հաղթանակը շատերը համարում են  պատվով հաղթահարած քննություն՝  առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ։ Քաղաքագետ Արմեն Բադալյանը համոզված է , որ այս ընտրությունները չեն կարող լինել հեղափոխական էյֆորիայի ստուգման տարբերակ, ըստ քաղաքագետի, ԱԺ ընտրություններում կունենանք այլ պատկեր․ երկրի տարբեր բնակավայրերի ընտրողները չեն կարող քվեարկել հեղափոխության կենտրոն դարձած Երևանի ընտրողների պես, մյուս կողմից էլ ժամանակը Նիկոլ Փաշինյանի օգտին չի գործում։ 

Իսկ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը, քաղաքագետը պայմանավորում է միայն Փաշինյանի գործոնով․ «Սա մեկ մարդու հաղթանակ էր, ոչ երբեք քաղաքական ուժի, ավելին՝ ի տարբերություն օրինակ ԲՀԿ –ի կամ «Լույս»-ի, համոզված եմ , որ որևէ մեկը չի կարող թվարկել ՔՊ –ից ավագանի դարձած հինգ մարդու անուն»․ Նշում է Բադալյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին