Կարևոր իրադարձություններ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որին Րաֆֆի Հովհաննիսյանը անձամբ կմասնակցի

25 Սեպտեմբեր, 2018 13:31
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որին Րաֆֆի Հովհաննիսյանը անձամբ կմասնակցի

Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորած Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ  իրենց կուսակցությունը  կշարունակի հանրային մասնակցությունը և իրենք կմասնակցեն առաջիկա ընտրություններին:

Նա նշել է, որ իրենք մասնակցում էին՝ ներկայացնելու այլընտրանքը, ծրագիր թողնելու համար և
Հովհաննիսյանը կարծում է, որ արդեն 25-27 տարի ընկնող աստղերի, քաղաքական դիակների, դավաճանների մասին են խոսում ոմանք, նաև իրեն ուղղելով այս կամ այն պիտակը, որոնց ինքը չի հավատում և կարծում է, որ ցանկացած ուժ պետք է վերաիմաստավորի իր գործունեությունը:

Ըստ նրա՝ «Ժառանգությունը» երբեք թվային արտացոլանքի հետևից չի վազել, ինքը շարունակելու է իր տեսակով սպասարկել քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը պետական հանձնառություն է մեր ժողովրդի առաջ»,-ասել է  նա և հավելել, որ դա համատարած հանձնառություն է,  հնարավորինս շուտ պետք է կատարվի արտահերթ ընտրություններ:

«Առաջիկա համապետական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որ կպահանջեն անձնապես իմ մասնակցությունը, քանի որ նոր սերունդը, քաղաքական դաշտը նոր ձևաչափերի և լուծումների կարիք ունի»,-ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին