Կարևոր իրադարձություններ

Նարեկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

25 Սեպտեմբեր, 2018 12:31
Նարեկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

Կառավարության շենքի  դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչները, ովքեր  պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը:


Նրանք հայտարարել են, որ այս խնդրին լուծում չի տրվում. օրական չորս-հինգ հոգոի են ջուր ստանում այն դեքում, երբ 300 տնտեսություն ոռոգման ջրի կարիք ունի:


Բնակիչները նշել են, որ իրենց համայնքի ղեկավարը նունպես չի կարողանում խնդրին լուծում տալ, նա իրենց նման հող մշակող մեկն է, ով բնակիչների հետ նույնպես եկել է ՝ մասնակցելու բողոքի ակցիային:

Նրանք նշել են, որ մի քանի  անգամ բողոք ենք ներկայացրել, քանի որ հուլիս ամսից այս բողոքները կան: Նարեկ գյուղը բարձր դիրք ունի, իսկ իրենց բողոքներին ի պառասխան ամեն օր լսել են՝ ինչ-որ մի սարք փչացավ: Բնակիչների կարծում են՝  սուտ են ասում, գանձումներն անում են, դնում են գրպանները:

Նրանք կառավարությունից պահանջում են  լուծում տալ իրենց խնդրին. ապահովել ոռոգման ջրով, քանի որ բերքը չորանում է իրենց  աչքի առաջ, այգիների 90 %-ը չոր է արդեն:

 

Լրահոս

Դիտել ավելին