Կարևոր իրադարձություններ

Արմավիր- Երևան երթուղու վարորդները բողոքում են ընդդեմ տաքսիների և անհատ վարորդների

25 Սեպտեմբեր, 2018 12:12
Արմավիր- Երևան երթուղու վարորդները բողոքում են ընդդեմ տաքսիների և անհատ վարորդների

Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող  «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի վարորդներն այսօր առավոտից  միկրոավտոբուսները կայանել են ՀՀ կառավարության շենքի առջեւ և բողոքի ակցիա են իրականացնում։

Վարորդները հրաժարվում են սպասարկել Արմավիր-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղին՝ պատճառաբանելով, որ իենց համար նոր խոչընդոտներ են ստեղծվել։

Երթուղայինի վարորդները բողոքում են, որ օրինական երթուղուն զուգահեռ բազմաթիվ անօրինական փոխադրամիջոցներ են աշխատում՝ տաքսիներ, անհատ վարորդներ, որոնք անօրինական կերպով ազդում են իրենց ուղեւորահոսքի վրա:

Այս պահին երթուղին սպասարկող ընկերության տնօրինությունը հանդիպման է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին