Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվերկությանը մասնակցածների ցուցակները

25 Սեպտեմբեր, 2018 11:28
Հրապարակվել են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվերկությանը մասնակցածների ցուցակները

ԿԸՀ-ը հրապարակել է  2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` այս հասցեով: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն,

2) վստահված անձը,

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,

4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև սեպտեմբերի 26-ը` ժամը 11.00-ն:

ԿԸՀ մամուլի ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին