Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ընտրակաշառքի փաստով հարուցված քրեական գործից

25 Սեպտեմբեր, 2018 10:59
Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ընտրակաշառքի փաստով հարուցված քրեական գործից

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է  տարածել, որում որոշ մանրամասներ են հրապարակվում  ընտրակաշառքի փաստով հարուցված քրեական գործից։

Ըստ Գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության` սեպտեմբերի 22-ին մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար է վերցրել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար:

Հետո արդեն պարզվել է, որ ընտրակաշառք վերցրած քաղաքացին Երևան քաղաքի Շինարարներ փողոցում գումարը փոխանցել է որդուն, ով այդ գումարից 25 000 դրամի վճարումներ է կատարել, իսկ մնացած 15.000 դրամը հայրը վերցրել և ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին:

Ընտրակաշառքի փաստով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին