Կարևոր իրադարձություններ

22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի

24 Սեպտեմբեր, 2018 22:09
 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արարատ Թորոսյանը իր վարած Mercedes մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա և Էրեբունի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 35-40 տարեկան իգական սեռի հետիոտնի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին տեղակացրել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հիվանդանոց են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկանները պարզում էին վրաերթի ենթարկվածի ինքնությունը, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ հետաքննիչ Ա. Դարբինյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: 

Մանրամասները այստեղ՝

 

Լրահոս

Դիտել ավելին