Կարևոր իրադարձություններ

12-13-րդ դարի հայկական խաչքար՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում

24 Սեպտեմբեր, 2018 21:51
Հեղինակ՝ Աննա Նաղդալյան
12-13-րդ դարի հայկական խաչքար՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում

 «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում  ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապի բաժնի երկրորդ քարտուղար Աննա Նաղդալյանը գրել է.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայկական պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում դիտել են այդտեղ տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարը: 

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում խաչքարը պաշտոնապես տեղադրվել է 2015 թվականին:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ նա մասնակցելու է Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին, դրանից բացի նա ելույթ կունենա Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը: Նա հանդիպել է ԱՄԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին