Կարևոր իրադարձություններ

Թերություններն ու բացթողումները կենթարկենք փաստարկված քննադատության. Զուրաբյան

24 Սեպտեմբեր, 2018 21:32
Թերություններն ու բացթողումները կենթարկենք փաստարկված քննադատության. Զուրաբյան

 «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ, շնորհավորե է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը :

Հաղորդագրության մեջ ասված է.

«Երևանցիներ» դաշինքի եւ իմ անունից  շնորհավորում եմ «Իմ Քայլ» դաշինքին ազատ եւ արդար ընտրություններում արժանի եւ համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք է ընդունենք ժողովրդի պատգամը եւ համատեղ ուժերով ամրագրենք նոր Հայաստանի արժեհամակարգը:

Մենք շնորհավորում ենք նաև ընտրությունների արդյունքներով  եւ օրենքի ուժով ընտրված անկախ Հայաստանի մայրաքաղաքի 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին, մաղթում ենք նրան ուժ, կամք, իմաստություն Երևանը ղեկավարելու դժվար գործում:

 Հայտնում ենք մեր պատրաստակամությունը օգնել նոր քաղաքային իշխանություններին արդարացնել երևանցիների սպասումները: Երևանի զարգացմանը միտված յուրաքանչյուր քայլ կուղեկցվի մեր օժանդակությամբ, իսկ թերություններն ու բացթողումները կենթարկենք փաստարկված քննադատության:


Ուրեմն, ի գործ հանուն Երևանի եւ երևանցիների»:

 

Լրահոս

Դիտել ավելին