Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,29
    7,54

Կարևոր իրադարձություններ

Կալանավորվել է 26 –ամյա քաղաքացուն սպանած և մի քանի հոգու դանակահարած 27–ամյա կասկածյալը

24 Սեպտեմբեր, 2018 20:42
Կալանավորվել է  26 –ամյա քաղաքացուն սպանած և մի քանի հոգու դանակահարած 27–ամյա կասկածյալը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ սեպտեմբերի 20-ին Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուքի արդյունքում տեղի ունեցած սպանության և մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Սպիտակի բաժին էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Գաբրիել Պողոսյանին: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված գիշերային ակումբում Գ. Պողոսյանը դանակով հարվածել է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 30-ամյա Դավիթ Բոջուկյանին, ով ստացել է «կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի ծակած-կտրած չթափանցող վերքեր» վնասվածքներ, Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 27-ամյա Գևորգ Զուլալյանին, ով ստացել է «ձախ ուսի ծակած-կտրած վերք» վնասվածք, Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Հմայակ Եգորյանին, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ձեռքի և կրծքավանդակի աջ վերին հատվածում» ստացած վնասվածքներով, իսկ «Պանտերա» գիշերային ակումբում սպանվել էր Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի բնակիչ, 26-ամյա Էդմոն Սանթրոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված քրեական գործով ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված Սպիտակի քննչական բաժնի պետի տեղակալ Գևորգ Մինասյանը շաբաթ օրը ՝ սեպտեմբերի 22-ին, միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի կասկածյալ Գ. Պողոսյանի նկատմամբ:

Մանրամասները այստեղ՝

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին