Կարևոր իրադարձություններ

Մինչ այս Հայաստանում այսպիսի ուժ չէր եղել

24 Սեպտեմբեր, 2018 18:56
Մինչ այս Հայաստանում այսպիսի ուժ չէր եղել

«Սովորաբար պետության համար լուրջ խնդրներ առաջացրել են նրանք, ովքեր որևէ տոկոս չեն ստացել ընտրությունների ժամանակ, բայց դրանք  նկարվել են և հետագայում այդ գործիչները, և նրանց գլխավորած համակարգերը պետությանը կանգնեցրել են լուրջ վտանգի առջև»։ Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքան մեկնաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով այն կարծիքներին, ըստ որոնց՝ Երևանի ավագանու ընտրություններում մեկ քաղաքական ուժի կողմից  82% հավաքած ձայները, կարող են վտանգ հասցնել պետությանը։

 Բադալյանի խոսքով 82%-ի  մասին գնահատականները մի փոքր կարծրատիպային են, իսկ առողջ մրցակցությունից խոսելու համար նախ  պետք է նայենք ընտրապրոցեսի օրինականությանը, իրավականությանը՝ ինչքանով է դա ապահվվել, ինչքանով են ազատ եղել մնացած բոլոր ուժերը իրենց կարողությունների շրջանակում :

«Այս տեսանկյունից վերջին քառորդ դարի համար մենք ունեցել ենք աննախադեպ ընտրություն և դա արձանագրում են բոլորը, նույնիսկ այն կուսակցությունները, որոնք սպասվածից շատ ցածր ձայներ են հավաքել: Ընտրությունների համար կարևոր է հավաքած ձայնի ձևը և ոչ թե թիվը»,-ասաց Բադալյանը :

Հարցին՝ թե հեղափոխությունն ազդել է ընտրությունների վրա, Բադալյանը պատասխանեց․

«Հեղափոխական իրավիճակը  մեծ ազդեցություն ունեցավ ընտրությունների վրա ,հակառակ պարագայում երբևէ Հայաստանում այնպիսի ուժ չէր լինի, որ կհավակներ 82% քվեի:

 Այս ընտրությունները Թավշյա հեղափոխության շարունակությունն էր , որը տրասֆորմացվել է որոշակի ընթացակարգի, ընտրական գործընթացի և քվեարկության մեջ»։

 Հակոբ Բադալյանի կարծիքով՝  ընտրություններում  արձանագրվեց այն ստատուս քվոն, որը ձևավորվել էր  փողոցային, հրապարակային պայքարի արդյունքում: Եթե չլիներ Փաշինյանը, ինքնին Հայկ Մարւթյանը նման արդյունքի հավակնորդ,  թեկնածու չէր՝ անկասկած:

«Բոլորիս համար պարզ և հասկանալի է, որ այստեղ առանցքային դեր է խաղացել հեղափոխական մթնոլորտը և դրա առաջնորդը՝ Փաշինյանը, նրա մասնակցությունն ու ներգրավածությունը»,- եզրափակեց Բադալյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին