Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի գործող գիշերային և դիսկո ակումբներ

24 Սեպտեմբեր, 2018 18:07
ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի գործող գիշերային և դիսկո  ակումբներ

Քիչ առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր: Մասնավորապես` Հրազդան քաղաքում առանց հարկային մարմիններում հաշվառման գործունեություն է իրականացրել «Ռեդ» գիշերային ակումբը: Իսկ Աբովյան քաղաքում հարկային դաշտից դուրս է գործել «Գեղարդ» դիսկո ակումբը:

 

ՕՀՎ 17-րդ բաժինը հայտնաբերել է նաև, որ Երևան-Աշտարակ մայրուղում առանց պետական գրանցման գործունեություն է իրականացրել սեպտեմբերի 1-ից գործող «Ամիգո» գիշերային ակումբը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 3 ակումբներում էլ բացահայտվել են չգրանցված վարձու աշխատողներ:

 

Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին