Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ

24 Սեպտեմբեր, 2018 16:25
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. 

«Հայրենակիցնե´ր,

Համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։    

Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են։

Ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել մեր բոլորի երազած Երևանն իրականություն դարձնելու գործին։

Ցանկացած հաղթանակ պարտավորեցնող է և այս առումով ուզում ենք հույս հայտնել˒ որ տպավորիչ հաղթանակ արձանագրած քաղաքական ուժը համարժեք պատասխանատվությամբ կմոտենա իրեն տրված մեծ վստահությանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին