Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն զանգել և հորդորել է չիրականացնել ասուլիս

24 Սեպտեմբեր, 2018 14:34
ԿԸՀ-ն զանգել և հորդորել է չիրականացնել ասուլիս

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  զանգահարել եւ հորդորել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներին լռության օրը չիրականացնել ասուլիս:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:Սակայն ասուլիսը կայացել էր, որում հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն նախօրեին գումար է բաժանել իրենց նախաձեռնած ֆլեշմոբի մասնակիցներին:

«Տեղեկացնեմ, որ մամուլի ասուլիսի մասին տեղեկատվություն մինչև ասուլիսը տեղադրվել էր էլեկտրոնային հարթակում, և մինչ սկսելը փորձեցինք կապ հաստատել նրանց հետ՝ հիշեցնելու քարոզչության արգելքի սկզբունքը և ձեռնպահ մնալ որոշակի արտահայտություններից, որ կարող են որակվել հակաքարոզչություն»,-նշում է Տիգրան Մուկուչյանը։ ԿԸՀ նախագահը,սկայան հավելեց, որ արդեն ասուլիսը մեկնարկել էր, և զրույցը չի կայացել: Զրույց կայացել է ասուլիսից հետո

«Դրանից հետո եղել է հեռախոսազրույց նախ տիկին Նաիրա Զոհրաբյանի հետ, որը տեղեկացնում էր, որ այդ սրահում տեղի է ունենում ասուլիս, ինչի մասին արդեն տեղեկացված էինք: Այսպիսով` հանձնաժողովը ծանոթ էր երկու կողմերի դիրքորոշումներին, բայց որպես այդպիսին արարքն արդեն ավարտված էր»,-ասաց Մուկուչյանը:

Այս առիթով ԿԸՀ-ն նախնական աշխատանքային քննարկում է կազմակերպել։ Տիգրան Մուկւչյանը հակված է եղել, որ վարույթ հրավիրվի, ուսումնասիրվի.

«Բայց այն որպես այդպիսին ավարտված արարք էր, հետեւաբար, վարույթի հրավիրումը կարող էր հարթակ դառնալ, որտեղ կողմերը պետք է գային, ներկայացնեին տեսակետներ: Ակամայից կոչ անելով զերծ մնալ լռության օրը քարոզչություն իրականացնելուց՝ մենք ինքներս, կարող էինք դառնալ մի հարթակ, որ այդ պրոցեսը վերածվեր քարոզչության կամ հակաքարոզչության»,-ասաց ԿԸՀ նախագահը։ Սա էլ հանդիսացել է պատճառ,որ քվեարկության օրը ձեռնպահ են մնացել հարցի քննարկումից, իսկ հետագայում նախատեսում են այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին