Կարևոր իրադարձություններ

Երևանը միասին կդարձնենք մեր երազանքների քաղաքը. Մարության

24 Սեպտեմբեր, 2018 14:17
Հեղինակ՝ Հայկ Մարության
Երևանը միասին կդարձնենք մեր երազանքների քաղաքը. Մարության

Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վարկյան ծառայել Ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը»:

 

Հայկ Մարության

 

Լրահոս

Դիտել ավելին