Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» դաշինքը հաղթել է Երևանի ավագանու ընտրություններում

24 Սեպտեմբեր, 2018 08:33
«Իմ քայլը» դաշինքը հաղթել է Երևանի ավագանու ընտրություններում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները։ 

475 տեղամասերի տվյալներով՝ ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների՝ 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրրոդ տեղում՝ «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Մյուս մասնակիցները ցուցաբերել են վիճակագրական սխալին համարժեք արդյունք։ 

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դառնում է Երեւանի քաղաքապետ՝ համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի, քանի որ այս քաղաքական ուժը ստացել է ձայների 50 տոկոսից ավելին։ 

ԸՕ համաձայն՝ ԿԸՀ-ն ընտրության վերջնական արդյունքները հայտարարում է քվերակությունից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, իսկ ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ ստացվում է Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին