Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

 

Նախընտրական ամենաշատ ծախսերը կատարել է «Իմ քայլը» դաշինքը

23 Սեպտեմբեր, 2018 21:09
Նախընտրական ամենաշատ  ծախսերը կատարել է «Իմ քայլը» դաշինքը

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է Քարոզչության ֆինանսավորման նախընտրական հիմնադրամներ ներկայացված հայտարարագրերը և նշել, որ սա վերջնական տվյալները չեն, և քաղաքական ուժերը երկրորդ հայտարարագիր պետք է ներկայացնեն, որտեղ և կներկայացնեն վերջնական տվյալները: 

Ըստ  ներկայացված տվյալների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մուծումները կազմել են 58 միլիոն 942 հազար դրամ, որից ծախսվել է 17 միլիոն 915 հազար 400 դրամ:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը մուծումները կազմել 1 միլիոն 600 հազար դրամ, որից ծախսվել է մեկ միլիոն յոթ հազար դրամը:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն մուծումները կազմել են երկու միլիոն 220 հազար դրամ, որից ծախսվել 172 հազար ութ հարյուր դրամը:

«Ժառանգություն» կուսակցություն մուծումները կազմել են յոթ միլիոն դրամ, որից ծախսվել է վեց միլիոն 796 հազար 680 դրամը:



«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն մուծումները կազմել 250 հազար դրամ, ծախսվել է 249 հազար 996, մնացորդը 4 դրամ:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի մուծումները կազմել 40 միլիոն դրամ, որից ծախսվել է 39 միլիոն 953 հազար 624 դրամ:

«Լույս» կուսակցությունների դաշինքի մուծումները կազմել են ութ միլիոն 280 հազար դրամ, որից ծախսվել է վեց միլիոն 266 հազար 275 դրամ:

«Հայ հեղափոխական դաշնակցության» մուծումները կազմել են 2 միլիոն հարյուր հազար դրամ, որից ծախսվել է  մեկ միլիոն 716 հազար 800 դրամ:

«Ռեֆորմիստներ» կուսակցության մուծումները կազմել են 3 միլիոն 400 հազար  դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 831 հազար 400 դրամ:

«Օրինաց երկիր» կուսակցության մուծումները կազմել են 5 միլիոն 500 հազար դրամ, որից ծախսվել է հինգ միլիոն 441 հազար դրամը:

Բաբիկյանը նաև նշել է, որ «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը մուծումներ և ծախսեր չի կատարել, շարժը կազմել է զրո, Հայք (Հայկազունիներ) կուսակցությունում ևս շարժ առկա չէ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին