Կարևոր իրադարձություններ

Ավարտվեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը

23 Սեպտեմբեր, 2018 20:10
Ավարտվեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց 20.00-ին: Այժմ Երեւանի ողջ տարածքում ընտրական տեղամասերը փակվում են, և սկսվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելու գործընթացը:

Մեկ ժամից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը:

 Երեւանի ընտրական տեղամասերը մեծ են եւ ընտրողները գրեթե հավասարաչափ են բաշխված, ուստի առաջին նախնական ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերից ոչ շուտ:

Երեւանի ավագանու 65 տեղի համար պայքարում էին 12 քաղաքական կուսակցություններ եւ դաշինքներ: 

 

Լրահոս

Դիտել ավելին