Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Սեղաններից կառուցվել է «պատվար», քաշքշուկ է եղել վստահված անձի հետ, լրագրողի աշխատանք է խոչընդոտվել. «Անկախ դիտորդ» դաշինքը խախտումներ է գրանցել

23 Սեպտեմբեր, 2018 19:48
Սեղաններից կառուցվել է «պատվար», քաշքշուկ է եղել  վստահված անձի հետ, լրագրողի աշխատանք է խոչընդոտվել. «Անկախ դիտորդ» դաշինքը խախտումներ է գրանցել

Ժամը 19:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է հետևյալ խախտումները.

Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը:

Դիտորդական խմբի պահանջով տարածքում սեղաններից կառուցվել է «պատվար», վստահված անձինք, դիտորդները և հանձնաժողովի անդամները հեռացվել են պատշաճ հեռավորության վրա: Դեպքն արձանագրվել է գրանցամատյանում:

Նույն ընտրատեղամասում ավելի ուշ ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Հանձնաժողովի անդամները որևէ կերպ չեն արձագանքել կատարվածին: Դիտորդական խումբը ոստիկանություն է կանչել, որից հետո ԲՀԿ վստահված անձը հեռացվել է:



Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի 7/38 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության ծրարն առանց դրոշմանիշի քվեատուփի մեջ գցելու դեպք: Հանձնաժողովի նախագահը որոշել է նոր քվեաթերթիկ տրամադրել ընտրողին:

Շենգավիթ վարչական շրջանի 8/5 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել 1in.am կայքի լրագրող Դիանա Դավթյանի աշխատանքը, երբ վերջինս, հարցազրույց վերցնելով հանձնաժողովի քարտուղարից, փորձել է զրուցել նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ:

Նոր Նորքի 2/48 տեղամասում ԲՀԿ վստահված անձը շփվում է ընտրողների հետ, քվեարկելուց հետո ընտրողները ինչ–որ նշաններ են տալիս նրան։ Վստահված անձը շատ լարված է, անընդհատ դուրս է գալիս, խոսում հեռախոսով։

Մի շարք դեպքեր են գրանցվել նաև՝ կապված դիտորդների աշխատանքը խոչընդոտելու հետ:

Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ոստիկանություն կկանչի միայն այն բանի համար, որ դիտորդը, իր խոսքով, չարաշահել է լիազորությունները՝ նստելով հանձնաժողովի նախագահի աթոռին։ Շրջիկ խումբ է ուղարկվել, և ժամը 19:00–ի դրությամբ ոստիկանություն չի հրավիրվել։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/19 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դեռ առավոտից ուշադրության կենտրոնում է պահել դիտորդին նրա տարբերվող արտաքինի պատճառով։ Նույն դիտորդը նկատել է խախտում, երբ քվեախցիկում երկու մարդ է եղել: Երբ փորձել է արձանագրել, հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, ապա վերջինս շարունակել է հոգեբանական ճնշում գործադրել և վիրավորանքներ հնչեցնել դիտորդի հասցեին: Ընդհանուր առմամբ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում դիտորդը չի կարողացել շարունակել աշխատանքն ու հեռացել է ընտրատեղամասից։

Շենգավիթ վարչական շրջանի 8/29 ընտրատեղամասում ևս լարված մթնոլորտ է առաջացել։ Հանձնաժողովի նախագահը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել դիտորդի հասցեին, ապա ոստիկանության աշխատակցին հրահանգել բացատրություն վերցնել դիտորդից՝ իբր վերջինս կեղծ ահազանգ է տվել։ Ոստիկանության աշխատակիցը հանձնաժողովի նախագահի հրահանգով փորձել է բացատրություն վերցնել, սակայն դիտորդը հրաժարվել է։ Հանձնաժողովի նախագահն այնպիսի սպառնալիքի մթնոլորտ է ստեղծել, որ դիտորդը նույնիսկ չի կարողանում խախտումների մասին գրառումներ կատարել գրանցամատյանում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին