Կարևոր իրադարձություններ

Մի՞թե չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան վարչապետի անձնական PR-ը. Աշոտյան

23 Սեպտեմբեր, 2018 19:33
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
Մի՞թե չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան վարչապետի անձնական PR-ը. Աշոտյան

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։

Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։

Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է։»

 

Լրահոս

Դիտել ավելին