Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվել

23 Սեպտեմբեր, 2018 18:54
ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվել

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնում է, որ ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվել

«ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը խուզարկություն է իրականացվում՝ արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ ոչինչ չի հայտնաբերվել, հիմա երկրորդ անգամ են խուզարկում, սակայն հայտնի չէ՝ ինչ պատճառով։ Ահազանգ ենք ստացել նաեւ, որ հանձնաժողովի  «Իմ քայլը»  դաշինքի անդամներից մեկը քարոզչություն է իրականացրել ընտրատեղամասում եւ հակաքարոզչություն՝ ԲՀԿ–ի դեմ։ 

Քաղաքացիական պայմանագրի ակտիվիստ Արթուր Մուրադյանն իր քվեարկած քվեաթերթիկը հրապարակել է սոցիալական ցանցում, սակայն արդեն հեռացրել է՝ չնայած սքրինշոթը կա, եւ դա քրեորեն պատժելի է, չի կարելի»,–ասել է Շաքե Իսայանը։

 

Լրահոս

Դիտել ավելին