Կարևոր իրադարձություններ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին

23 Սեպտեմբեր, 2018 18:35
Հեղինակ՝ Վիկտոր Ենգիբարյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին
 

 

«Լուսավոր Հայաս«տան» կուսակցությւան անդամ Վիկտոր Ենգիբարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թող ինձ ներեն իմ լուսավոր ու հանրապետության ընկերները, բոլորիդ անկեղծ հարգում ու սիրում եմ, բայց ճշմարտությունից ու ազգային գաղափարից թանկ ոչինչ չկա!!! 

այս քվեարկությունը սովորական քվեարկություն չէ,
այս քվեարկությունը ՏԻՄ քվեարկություն չէ, 
այս քվեարկությունը ավանդական կուսակցական պայքար չէ... 

այս քվեարկությունը ԱԺ լուծարման մասին է, 
այս քվեարկությունը իրավական անվտանգության մասին է, 
այս քվեարկությունը հեղափոխության օրինականացման մասին է, 
այս քվեարկությունը ազգային անվտանգության մասին է!!!

Ես առավոտյան քվեարկելու եմ հեղափոխության օգտին՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին, եւ կոչ եմ անում բոլորիդ անել նույնը։

ՀԳ։ Մեր դաշինքին աջակցել եմ թե նյութական, թե մարդկային ռեսուրսով։ Թեմայի շուրջ բանավիճել եմ երկար... ըմբռնումով եմ մոտենում նաեւ հակադարձ փաստարկներին, բայց գնալ կոմպրոմիսի սեփական իդեալների հետ չեմ կարող ու չեմ ցանկանում։
 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին