Կարևոր իրադարձություններ

Թե ինչու Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը չեն մասնակցել «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին․ Հայկ Մարությանը քվեարկելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին

23 Սեպտեմբեր, 2018 18:10
Թե ինչու Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը չեն մասնակցել «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին․ Հայկ Մարությանը քվեարկելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին

Հայկ Մարությանը դստեր հետ ըտնրական տեղամաս գալուց ու քվեարկելուց հետո պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։ Մասնավորապես նշեց, որ իրենց քաղաքական ուժի հանդպե սև փիառ է կիրառվում՝ սուտ տեղեկություններ շրջանառելու միջոցով․«Շատ ուժեր ասում են՝ այսպես, այնպես է եղել, բայց իմ տեսակետից՝ մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվում: Ընդհանրապես ընտրարշավն այն է, ինչ տեղի ունեցավ: Ամբողջ աշխարհում այդպես է, ուղղակի մենք սովոր չենք դրան: Նախկինում մեզ մոտ ընտրարշավերի ժամանակ ոչ մի բան չէր կատարվում, ամեն ինչ լավ էր, իսկ ընտրություններից հետո սկսվում էին հետընտրական պրոցեսներ: Այստեղ հակառակը տեղի ունեցավ, ինչպես տեղի է ունենում աշխարհում: Սկզբից գնում է ընտրարշավը, կրքերը բորբոքվում են, իսկ ընտրություններից հետո ամեն ինչ հանդարտվելու է»։ Իսկ հարցին , թե քաղաքացին իր ձայնը տալով « Իմ քայլը» դաշինքի թեկնածուին, իրականում ընտրում է նրա՞ն, թե՞ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանին, Մարությանը պատասխանեց․«Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ կան բոլորը»։

Անդրադառնալով վարչապետի մասնակցությանը քարոզարշավին, Հայկ մարությանը նշեց, որ դա ամենևին էլ իշխանական ռեսուրսի օգտագործում չէ, ըստ նրա ,Փաշինյանը « Իմ քայլը» դաշինքի անդամ է և ինքը կորոշի, թե ինչ չափով կարող է մասնակցել քարոզարշավին։ Իսկ թե ինչու վարչության մյուս անդամները չեն մասնակցել քարոզարշավին, մասնավորապես, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Հայկ Մարությանն ասաց, որ դա իրենց որոշելիքն է, կարող են իրենց հարցնել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին