Կարևոր իրադարձություններ

Ժամը 15-ի դրութմաբ Երևանի ավագանու ընտորթյան ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ

23 Սեպտեմբեր, 2018 17:28
Ժամը 15-ի դրութմաբ Երևանի ավագանու ընտորթյան ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ի ժամը 15-ի դրութմաբ Երևանի ավագանու ընտորթյան ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ։

Ահազանգերից 1-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 4-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 9-ը՝ ընտրացուցակների անճշտության և 14-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։

Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին