Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների մասին 123 ահազանգ. 4 դեպքով հարուցվել է քրգործ

23 Սեպտեմբեր, 2018 17:01
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների մասին 123 ահազանգ. 4 դեպքով հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ի ժամը 13։00 – ի դրությամբ ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական խախտումների 123 դեպք,որից առանձնացված ընտրական խախտումների վերաբերյալ առերևույթ տեղեկություններ պարունակող 29 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում: Արձանագրվել է նաև քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու և ահազանգ կատարելու 89 դեպք:  1 դեպքով ձեռնարկվել է վարչական վարույթ։13 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր, իսկ 4 դեպքով հարուցվել է քրեական գործ՝ բոլորն էլ ընտրակաշառք տալու (առաջարկելու) կամ ընտրակաշատք տալու և ստանալու հատկանիշներով: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: 13 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր, իսկ 4 դեպքով հարուցվել է քրեական գործ՝ բոլորն էլ ընտրակաշառք տալու (առաջարկելու) կամ ընտրակաշատք տալու և ստանալու առերևույթ հատկանիշներով: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին