Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

23 Սեպտեմբեր, 2018 14:56
Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

Transparency.am կայքից տեղեկանում ենք, որ Ժամը 14:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ: 

Ամենից շատ խախտումներով առանձնանում են Շենգավիթ վարչական շրջանի 8/9 և Արաբկիրի 4/40 ընտրատեղամասերը, որտեղ գրանցվել է երեքական խախտում:

 
Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, կողմնակի անձանց ներկայությանը:

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները:

 






 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին