Կարևոր իրադարձություններ

Մարությանը՝ ԲՀԿ-ին չընտրեք, որովհետև նրանց ետևում Ռոբերտ Քոչարյանն է, տարածված կարծիքների մասին

23 Սեպտեմբեր, 2018 14:33
Մարությանը՝ ԲՀԿ-ին չընտրեք, որովհետև նրանց ետևում Ռոբերտ Քոչարյանն է, տարածված կարծիքների մասին

 Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով թեկնածուներից մեկի հասցեին հնչող հայհոյանքներին, որում նա մեղադրում է ՔՊ-ին, Հայկ Մարությանը նշեց, որ դրանից տեղյակ չէ, բայց վստահ է, որ կոնկրետ իրենց ուժի հանդեպ սև PR-ի շատ էլեմենտներ են օգտագործվել։ Նա խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն: 

Նա տեղյակ չէր նաև նախկինում ՀՀԿ-ի համար աշխատած անձանցից, որոնք այս քարոզարշավի շրջանում իր հետ էին շրջում. «Այս օրերին, երբ ես շրջում էի քաղաքում, մեզ միանում էին տարբեր մարդիկ, որոնց 90%-ին ես չեմ ճանաչում, դա մեր ժողովուրդն է, մեր քաղաքացիներն են, և ես իրավունք չունեմ՝ մեկին ասեմ՝ դու միացի, մյուսին՝ ոչ, մարդը իրավունք ունի միանալ մեր քարոզարշավին»։

Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքին, որ ՔՊ-ից զանգում են քաղաքացիներին ու ասում, թե ԲՀԿ-ին չընտրեք, որովհետև նրանց ետևում Ռոբերտ Քոչարյանն է, Հայկ Մարությանը հակադարձեց, թե իրեն պետք է հարցնել, ինքը նման տեղեկություն չունի։ Նա նշեց, որ ինքն այս պահին չունի այդպիսի փաստ, որ Քոչարյանն է ԲՀԿ-ի ետևում. «Ես սիրում եմ խոսել փաստերով»։

Դաշինքի քաղաքապետի թեկնածուն պնդեց, որ իրենց թիմը որևէ սահմանը հատող քայլ չի արել։

 

Լրահոս

Դիտել ավելին