Կարևոր իրադարձություններ

Մենք մեղավոր չենք, որ «Բարգավաճ Հայաստանն» է այդ խախտումները կատարում.Իոաննիսյան

23 Սեպտեմբեր, 2018 13:56
Մենք մեղավոր չենք, որ «Բարգավաճ Հայաստանն» է այդ խախտումները կատարում.Իոաննիսյան

«Ազատություն» ռադիոկայանի եթերում  «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ հակադարձելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի պնդումներին, որ ԲՀԿ-ի նկատմամբ հակաքարոզչություն է ընթանում ասաց. «Մենք մեղավոր չենք, որ «Բարգավաճ Հայաստանն» է այդ խախտումները կատարում, և մենք, բնականաբար, դա չենք կարող հասարակությունից գաղտնի պահել»:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակն իրեն մի փոքր հիշեցնում է 114 դպրոցի տնօրենների պատմությունը: «Մենք բացահայտում ենք այն ուժերի կատարած խախտումները, որոնք խախտումներ են կատարում: Եթե ինչ-որ կուսակցություն խախտում չի կատարում, ապա, բնականաբար, մենք այդ կուսակցության կատարած խախտումը չենք կարող բացահայտել: Մենք մեղավոր չենք, որ «Բարգավաճ Հայաստանն» է այդ խախտումները կատարում, և մենք, բնականաբար, դա չենք կարող հասարակությունից գաղտնի պահել: Այսինքն` ո՞նց, մենք բացահայտենք ԲՀԿ խախտումները, բայց որպեսզի ԲՀԿ հանրային ընկալումները չփոխվեն, գաղտնի պահենք դա՞: Լրագրողները դա ինչպե՞ս կընդունեին, դա մի բան է, որը չի կարելի անել: Այն, ինչ մենք տեսնում ենք, հրապարակում ենք:

Հարցին, թե սպասելի՞ էին արդյոք իր համար երեկ տեղի ունեցած իրադարձությունները, Իոաննիսյանը պատասխանեց՝ անսպասելի էր: «Մենք նախորդ օրը չէինք կարող իմանալ, որ երեկ կբացահայտենք այն, որ ԲՀԿ-ն գումարով է մարդկանց բերել ընտրարշավի, առավել ևս, չէինք կարող կանխատեսել, որ ԲՀԿ-ի ռեակցիան այդպիսին կլինի մեր ասուլիսին, հետո ապատեղեկատվական արշավը չէինք կարող կանխատեսել: Այսինքն` այո, երեկվա օրն ամբողջությամբ անկանխատեսելի էր: Բայց ինքնին այն, որ ամեն ինչ անցնում է ոչ ստանդարտ չակերտավոր, երևի սպասելի է, որովհետև շատ բան է փոխվել»,- ասաց Իոաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին