Կարևոր իրադարձություններ

Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ֆորմատով աշխատանքի. Մարությանը՝ հնարավոր կոալիցիայի մասին

23 Սեպտեմբեր, 2018 13:41
Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ֆորմատով աշխատանքի. Մարությանը՝ հնարավոր կոալիցիայի մասին

Սա վերջին տասնամյակների ընթացքում առաջին ազատ և արդար ընտրություններն են: Այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Մարությանը  իր քաղաքացիական պարտքը կատարեց 09/47 ընտրատեղամասում:

Քաղաքապետի թեկնածուն  լրագրողների հետ զրույցում նաև ասաց.

«Ձայները, որ դուք ստանալու եք, նրա համար է, որ դուք Հայկ Մարությանն եք, թե նրա համար, որ ձեզ առաջադրել է Նիկոլ Փաշինյանը, Քաղաքականությունը թիմային գործընթաց է, և մարդիկ քվեարկում են թիմի օգտին: Վարչապետը ՔՊ վարչության անդամ է, և իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին: Դա յուրաքանչյուրի որոշելիքն է»:

Հնարավոր կոալիցիայի մասին լրագրողի հարցադրմանն անդրադառնալով՝ Մարությանն ասաց.  «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ֆորմատով աշխատանքի: Մեր թիմի համար ամենակարևորը Երևանը մեր երազանքների քաղաք դարձնելն է, իսկ թե ինչ ճանապարհով դրան կհասնենք, դա կարևոր չէ: Հետևաբար՝ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ ու պայծառ մտքերն օգտագործել»:

 

Լրահոս

Դիտել ավելին