Կարևոր իրադարձություններ

Արարատ Զուրաբյանը՝ Դանիել Իոաննիսյան-Նաիրա Զոհրաբյան «բանավեճի» մասին

23 Սեպտեմբեր, 2018 13:31
Արարատ Զուրաբյանը՝ Դանիել Իոաննիսյան-Նաիրա Զոհրաբյան «բանավեճի» մասին

 Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցում տեղակայված 9/24 ընտրատեղամասում՝  քվեարկելուց առաջ, լրագրողների հետ զրույցում  «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացին ասաց. «Մթնոլորտը դրական է, կարծում եմ` նորմալ ընտրություններ կընթանան»:

Անդրադառնալով ընտրախախտումների մասին ահազանգերի հետքերով ՀՀ ոստիկանության իրականացրած երեկվա գործողություններին` Արարատ Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունը պետք է մի փոքր ավելի ուշադիր լինի և ամեն չստուգված ահազանգի տեղի չտա։
Նրա որակմամբ՝ տեղի ունեցածը թյուրիմացություն էր: Քաղաքապետի թեկնածուի խոսքով, ակնհայտ է, որ բոլոր քաղաքական ուժերը հստակ գիտակցել են, որ նման երևույթներ չեն լինելու և բոլորն էլ առաջնորդվել են այդ սկզբունքով։

Նա ակնարկեց, որ խոսքը նախօրեին ԲՀԿ Աջափնյակի շտաբում ՀՀ ոստիկանության գործողությունների մասին է: Զուրաբյանը նշեց, որ շտաբներ մտան, բայց ինչ-որ բան ի հայտ չեկավ: Սակայն, նրա արձանագրմամբ, մթնոլորտի պղտորման էլեմենտ նկատվեց։ «Ես կուզեի, որ նման բաներ ընդհանրապես չլիներ: Էլի եմ ասում, որ գոնե մեզ բոլորիս` երևանցիներիս համար պարզ է, որ այն մեխանիզմները, որոնք գործել են բոլոր նախորդ ընտրություններին, այս անգամ առկա չեն։ Դա շատ ուրախալի է»,- ասաց Զուրաբյանը։

Արձագանքելով Դանիել Իոաննիսյան-Նաիրա Զոհրաբյան «բանավեճի» մասին հարցին` «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ չի լսել Իոաննիսյանի արտահայտությունները, որպեսզի կարողանա դրանց գնահատական տալ: «Զբաղված եմ եղել մեր կազմակերպչական գործերով, որևէ հնարավորություն չեմ ունեցել հետևել լրատվությանը»,- նշեց թեկնածուն:

 

Լրահոս

Դիտել ավելին