Կարևոր իրադարձություններ

Որոշ շտաբներում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան

23 Սեպտեմբեր, 2018 11:36
Որոշ շտաբներում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան

Ընտրակաշառքի մասին տեղեկատվություն ենք  ստացել քաղաքացիների կողմից, ինչը փոխանցել ենք իրավապահներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ահազանգող քաղաքացին չի  ցանկացել, որ իր անունը հրապարակվի, որոշ շտաբներում եղել են նաև ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան, հեռախոսահամարներով,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը

«Հույս ունեմ, որ հետագայում բոլոր ուժերը կունենան այդ ցուցակներին հասանելիություն, կամ ոչ ոք քաղաքացիների բնակարանների հասցեների և հեռախոսահամարների հասանելիություն չի ունենա,  իսկ «Ժառանգությունն» այդ ցուցակներին հասանելիություն, վստահաբար ասում եմ, չունի»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին