Կարևոր իրադարձություններ

Միքայել Մանուկյանը՝ Նոր Նորքում կազմակերպված խորովածի հյուրասիրության մասին

23 Սեպտեմբեր, 2018 11:29
Միքայել Մանուկյանը՝ Նոր Նորքում կազմակերպված խորովածի հյուրասիրության մասին

Սեպտեմբերի 21-ին Դաշնակցության կողմից Նոր Նորքում կազմակերպված խորովածի հյուրասիրությունը ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն ընտրակաշառք չի համարում։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա համաձայնեց, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ քարոզարշավի շրջանակներում ցանկացած բարեգործություն դիտարկվում է որպես ընտրակաշառք, սակայն իր նախաձեռնությունը որակեց որպես Անկախության օրվա տոնակատարություն։

«Այդ պահը համընկավ ընտրությունների հետ, դա քարոզարշավ չէր»,- ասաց Մ.Մանուկյանը։

Մրցակիցների կողմից ընտակաշառքի բաժանման դեպքեր ՀՅԴ թեկնածուն չի նկատել։

 

Լրահոս

Դիտել ավելին