Կարևոր իրադարձություններ

Արաբկիրի 4/20 տեղամասում հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան է կրել

23 Սեպտեմբեր, 2018 10:59
Արաբկիրի 4/20 տեղամասում հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան է կրել

Արաբկիրի 4/20 տեղամասում հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան է կրել: Այս մասին ահազանգ է ստացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Նա «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին ներկայացրեց, որ իրենց առաքելության դիտորդն ահազանգել է, որ այս տեղամասում երկու խնդիր կա․ հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստանի» մեծ կրծքանշան է կրել, ինչը դիտարկվում է որպես քարոզչություն և վարչական իրավախախտում է, դիտորդը նաև ահազանգել է, որ հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է դիտորդի գործունեությանը:

Այստեղ Դանիել Իոաննիսյանը խոսեց հանձնաժողովի նախագահի հետ, որը հաստատեց, որ «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան է կրել։ Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց, որ դա վարչական իրավախախտում է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին