Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ցուցակներում ընդգրկված են 848 343 ընտրող

23 Սեպտեմբեր, 2018 09:39
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ցուցակներում ընդգրկված են 848 343 ընտրող

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 23-ին,  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ: Մուկուչյանն ասաց, որ ժամը 08։00-ին մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը:

«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ցուցակներում ընդգրկված են 848 343 ընտրող, կազմակերպվել է 475 ընտրական տեղամասեր, սահմանված կարգով բացվել են տեղամասային կենտրոնները: Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում երկու նախագահ, երեք քարտուղար»,-ասաց Տիգրան Մուկուչյանը և նշեց, որ բոլոր տեղերը համալրված են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին