Կարևոր իրադարձություններ

Բարի ընտրություն եմ մաղթում մրցակից բոլոր ուժերի թեկնածուներին․ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը

23 Սեպտեմբեր, 2018 09:34
Բարի ընտրություն եմ մաղթում մրցակից բոլոր ուժերի թեկնածուներին․ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը

«Ամբողջ գիշեր մտածել եմ, թե այս հարցին ինչպես պետք է պատասխանեմ՝ քվեարկել եմ հանուն ազատ, արժանապատիվ, առաջատար մեր մայրաքաղաքի և հայրենիքի։ Բարի ընտրություն եմ մաղթում մրցակից բոլոր ուժերի թեկնածուներին»,- այս մասին  այսօր՝ սեպտմբերի 23-ին ,  քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ցուցակագրումների մասին վաղուց են տեղեկատվություն ստացել, և հիշեցրեց, որ ընտրություններին մեկնարկին ոչ բոլորն են պատրաստ իրենց անունները դնել այդ տեղեկատվություններից դիմաց, բայց իրավապահ մարմիններն, ըստ քաղաքապետի թեկնածուի, տիրապետում են այդ տվյալներին։

Ժառանգությունը կողմնակից է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին ․ «Մենք նույնիսկ ցանկանում էինք, որ դրանք ավելի շուտ լինեն, քան քաղաքապետի ընտրությունները։ Մենք կմասնակցենք խորհրդարանական առաջիկա ընտրություններին։ Մենք չենք հրաժարվում կոալիցիոն մոտեցումներից և ելնելով իրավիճակից՝ կկողմնորոշվենք։ Միշտ հակված եղել ենք համագործակցության, դա ենթադրում է մյուս ուժերի համաձայնությունը։ Կտեսնենք՝ այս ընտրություններն ինչպես կանցնեն, և ելնելով իրավիճակից՝ կորոշենք խորհրդարանական ընտրություններին ինչպես մասնակցել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին