Կարևոր իրադարձություններ

Եթե այնուամենայնիվ, նկատվեն ընտրակեղծարարներ, ընտրակեղծարարները կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից

23 Սեպտեմբեր, 2018 09:18
Եթե այնուամենայնիվ, նկատվեն ընտրակեղծարարներ, ընտրակեղծարարները կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների արդյունքներից դժգոհ լինելու պատճառներ չի տեսնում։ Այս մասին այսսօր՝ սեպտեմբերի 23-ին, 8/16 ընտրատեղամասում  քվեարկությանը մասակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը։ 

«Եթե այնուամենայնիվ, նկատվեն ընտրակեղծարարներ, ընտրակեղծարարները կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից։ Սա իրական ընտրարշավ էր, բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում և իշխանությունը: Մենք նույնպես հասկանում էինք, որ ամեն ձայնի համար պետք է պայքարենք: Երբ ասում են՝ կրքեր են բորբոքվում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում: Սրանից հետո ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական, ոչ ոք ձև չի անելու, ոչ իր կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված կամ ԿԸՀ-ին կամ ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին փոխանցված չի լինելու: Պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին