Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քվեարկությանը

23 Սեպտեմբեր, 2018 09:02
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քվեարկությանը

Այսօր առավոտյան ժամը 08․00-ից մեկնարկել են  Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները  և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն:

Վաղ առավոտյան Երևանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամասում քվեարկությանը  մասնակցեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձավ երեկ՝ սեպտեմբերի 22-ին ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում տեղի ունեցած խուզարկությանը․ «Եթե լինի որևէ ապացույց ոստիկանության գործողությունների ապօրինության, դա կքննարկվի, բայց ես կարծում եմ, որ ոստիկանության գործողությունները եղել են օրենքով սահմանված կարգով։

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին