Կարևոր իրադարձություններ

Տղամարդը փորձել է նետվել կամրջից

23 Սեպտեմբեր, 2018 00:24
Տղամարդը փորձել է նետվել կամրջից

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

 

Լրահոս

Դիտել ավելին