Կարևոր իրադարձություններ

Թոշակառու տատիկ-պապիկները հերթով մտնում էին շտաբ, ընտրակաշաք ստանում. Կարպիս Փաշոյան

22 Սեպտեմբեր, 2018 00:07
Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան
 Թոշակառու տատիկ-պապիկները հերթով մտնում էին շտաբ, ընտրակաշաք ստանում. Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընկերներ, որոշել էի տևական ժամանակ հանգստանալ ու ոչ մի բանի չխառնվել: Նույնիսկ ընտրարշավին չեմ հետևել: Բայց այսօր տարատեսակ հանգամանքներից ելնելով ստիպված եմ ընդհատել անգործությունն ու խոսել մի շատ ցավոտ թեմայի մասին:

Այսօր առավոտվանից Երևանի տարբեր հատվածներից ահազանգեր եմ ստացել, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում: Թերևս ամենաաղմկահարույցը Աջափնյակ համայնքից ստացվող տեղեկատվությունն էր:

Քաղաքացիների փոխանցմամբ ԲՀԿ-ի շտաբերը վերածվել են քրեական հեղինակությունների հավաքատեղիների: Կոնկրետ այս տեղեկատվությունը ստացել եմ Աջափնյակից: Թոշակառու տատիկ-պապիկները հերթով մտնում էին շտաբ, ընտրակաշաք ստանում ու ԲՀԿ-ին ընտրելու խոստում տալուց հետո նոր հեռանում:

Վերոհիշյալ տեղեկատվությունն այսօր ամբողջ օրը տարածվել է համացանցում ու լրատվականներում, նույնիսկ իմացանք, որ ահազանգերի հիման վրա դեպքի վայր են ժամանել ոստիկանները:

Բայց այս դեպքում կարևորը ոչ միայն ընտրակաշաքի առկայությունն է, այլ նաև այն փաստը, որ այդ նույն Աջափնյակում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ շտաբի անդամների ու ոստիկանների միջև: Քաղաքացիների փոխանցմամբ ծեծկռտուքն այն չափերի է հասել, որ դեպքի վայր են մեկնել Ծառուկյան խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները:

Ահա սա էի ուզում ասել ու վստահաբար, եթե տեղեկատվությունն այս այդքան կարևոր չլիներ, ապա չէի վերականգնի ֆբ-ն: Փաստորեն Ծառուկյանի կողմնակիցներն այնքան են լկտիացել, որ դիմադրություն են ցույց տալիս նույնիսկ Հայաստանի Հանրապետության ոստիկաններին:

Դիմում եմ Գագիկ Ծառուկյանին, Նաիրա Զոհրաբյանին ու ԲՀԿ մյուս անդամներին: Տիկնայք ու պարոնայք, տպավորությունն այնպիսին է, որ դուք ըստ պատշաճի չեք ընկալել, թե ինչ է կատարվել Հայաստանում: ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի տխրահռչակ պարտության առաջնային պատճառներից մեկն այն էր, որ նրանք փորձում էին գնել մարդկանց ու գնում էին: Թերևս տեսաք, թե ինչ եղավ, բայց նույնիսկ այդ պարագայում, կարծես թե դասեր չեք քաղել ու հետևողականորեն շարժվում եք նույն ճանապարհով:

Ընտրակաշառքը մեր թշնամին է ու մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նույնիսկ ամենախորը գաղափարական տարաձայնությունների պարագայում, պատրաստ ենք միավորվել ու ոչնչացնել այդ թշնամուն: Պարոն Ծառուկյան, այնպես մի արեք, որ ԲՀԿ-ի ապամոնտաժման ու կազմաքանդման հարցը դարձնենք հանրային քննարկման առարկա: Հավատացնում եմ, մենք դա կարող ենք:

Այսուհետ ընտրակաշք բաժանողներն ու վերցնողները դառնալու են հանրային ծաղրի առարկաներ, իսկ որպես շարունակություն չոքելու ենք կառավարության, ԱԱԾ-ի ու ոստիկանության բգներին, որ այդ հակապետական տականքներին պառկեցնեն ասֆալտներին ու ուղարկեն իրենց համապատասխան խցերը:

Ընտրակեղծիքն ու ընտրակաշառքը մեր կյանքում այլևս տեղ չունեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին