Կարևոր իրադարձություններ

Վարչապետին զզայրացրել է մարզպետի պատասխանը

22 Սեպտեմբեր, 2018 23:49
Վարչապետին զզայրացրել է մարզպետի պատասխանը

Այսօր վարչապետ Փաշինյանը աշխատանքային այց էր կատարել  Արարատի մարզ:Մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անհարմար իրավիճակ է ստեղծվել: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պարզվել է՝ չի տիրապետում իր ղեկավարած մարզի տվյալներին:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե մարզում քանի կաթիլային ոռոգվող այգի, հակակարկտային ցանց եւ կայան կա: Մարզպետն ասել է, որ բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա:

«40 հազար ի՞նչ»,- հարցրել է Փաշինյանը, ինչին մարզպետն արձագանքել է. «Հեկտար... կարծեմ»: Վարչապետի զարմացած հայացքին ի պատասխան՝ շտկել է. «Ուրմեն, 40 հեկտար»:

«Իսկ այգինե՞ր: Ո՞վ կա դահլիճում, որ էս հարցերին տիրապետում ա: Գյուղվարչության պետը ներկա չի՞»,- հարցրել է վարչապետը:

Հանդիպմանը ներկա մարզպետարանի գյուղվարչության պետի տեղակալը, սակայն, նույնպես չի կարողացել հստակ թիվ նշել:

Իրավիճակը զայրացրել է Փաշինյանին . «Իմ հարցը հետեւյալն ա. մարզում քանի հեկտար կաթիլային ոռոգում կա եւ քանի հեկտար հակակարկտային ցանց կա: Ամեն օր էդ մասին խոսում ենք, բայց հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում եւ ամենապրիմիտիվ տվյալներին չենք տիրապետում: Պետք ա սկսենք ստեղից: Այսինքն՝ մենք չգիտենք՝ ինչ ա կատարվում, ուզում ենք ինչ-որ բան անե՞լ: Տենց չի լինում»,- նշել է Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին