Կարևոր իրադարձություններ

Իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց, 6 զոհ է եղել. Սփյուռքի նախարար

22 Սեպտեմբեր, 2018 23:37
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց, 6 զոհ է եղել. Սփյուռքի նախարար

Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյսնը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահա այս մարդկանց շնորհիվ է, որ իմ այցը Սիրիա վերջապես իրականություն դարձավ, խոսքը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի մասին է:

Մեր դիվանագետները պատերազմի ողջ ընթացքում ոչ մի վայրկյան չթողեցին Դամասկոսն ու Հալեպը, մինչդեռ Սիրիայում իրավիճակը դեռ լարված է: Երեկ՝ հյուպատոսության շենքի մոտ իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. շենքից 600մ հեռավորության վրա գտնվող թաղամասերից մեկը հրթիռակոծվեց: Դժբախտաբար, 6 զոհ է եղել:

Այս ծանր պատմությունը ներկայացնում եմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչ պայմաններում են աշխատել ու շարունակում իրենց առաքելությունը մեր դիվանագետները:

Հարգարժան պարոն դեսպան և հյուպատոս, հպարտանում եմ ձեզնով այնպես, ինչպես հալեպահայերով, դուք բոլորդ հերոսներ եք»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին