Կարևոր իրադարձություններ

Պետք է թույլ չտալ ավտոբուսներով, ԳԱԶելներով կամ այլ փոխադրամիջոցներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր և ուղղորդեն, թե ում է պետք ընտրել․ոստիկանապետ

22 Սեպտեմբեր, 2018 21:46
Պետք է թույլ չտալ ավտոբուսներով, ԳԱԶելներով կամ այլ փոխադրամիջոցներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր և ուղղորդեն, թե ում է պետք ընտրել․ոստիկանապետ

 Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին անցկացրած օպերատիվ խորհրդակցության ժամանակ , վերջին ցուցումները տվեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ: Օսիպյանը դրական գնահատելով ոստիկանության կատարած աշխատանքը նախընտրական փուլում՝ հավելեց․«Եթե նախկինում քարոզարշավների ժամանակ, շտաբների մոտ, լինում էին ծեծկռտուքներ, կրակոցներ, ապա այս տարի նման դեպքեր չեն արձանագրվել, և դա խոսում է ոստիկանության պատշաճ ծառայության մասին»։

Վալերի Օսիպյանը նշեց, որ այս ընտրությունները լուրջ փորձություն են և ոստիկանությունը պետք է կարողանա պատվով կատարել օրենքով սահմանված իր լիազորություններն ու խնդիրները, իսկ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները իրենց վերադասների հետ կպատժվեն խստագույնս։

 

Լրահոս

Դիտել ավելին